Armenian Beautysalon Club
«Նոյ-Ֆիրմայի» աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Dinamica Testing Centre-ի նախագահ և beautysalon.am կայքի հեղինակ Վլադիմիր Խոյեցյանին ծննդյան 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Հարգելի´ Վլադիմիր, Քեզ ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների երջանիկ կյանք, ստեղծագործական և գիտական նորանոր նվաճումներ: Համբուրում ենք: Աշխատակազմի կողմից Գագիկ Սարգսյան:
Բարի գալուստ
 
        «Նոյ-ֆիրմայի» (www.noyfirm.am, www.noyfirm.com) բիզնես խորհրդատվական և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը (www.wwb.am), նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետությունում մրցունակ մասնավոր հատվածի ձևավորմանը և ինտերնետի գլոբալ ցանցի կայացմանը, սկսել է իր ավելի քան 70 ինտերնետային դոմենների / կայքերի/ ակտիվացման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներն են տարվում կամ կայացման փուլում են jewellery.am, publishers.am, esther.am, mineralwater.am, haybusiness.(am.,com), hayfood(am.,com), haylur.am, haygovazd.am, hayradio.am, amtv.am, noytv./am., com/,barilur.am, fanat.am, alibi.am, cognac.am, engineers.am, amfood.am, ammarket.am, ambusiness.am, arkland.am, 1x1.am, present.am, congratulation.am, silver.am, 1000 in 1.am, bariluys.am և մի շարք այլ կայքերը, իսկ օպերատիվ ռեժիմով գործող Christianfamily.am, և Rudolf.am սոցիոլոգիական հարցումների կայքերը մայիս ամսվանից սպասարկում են օգտվողներին:
         Օրերս ավարտվեցին նաև beautysalon.am (beautysaloon.am) կայքի գործարկման աշխատանքները, և շուտով Ձեզ հնարավորություն կընձեռվի օգտվելու ՀՀ և Երևանի գեղեցկության բարձրակարգ սրահների գործունեությունն արտացոլող մեր կայքի ծառայություններից: Եզակի կայք, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի գեղեցկության սրահներին, ինչպես նաև այդ բնագավառի բարձրակարգ մասնագետներին միավորվելու «Գեղեցկության սրահների հայկական ակումբ» (Armenian beautysalon club) հասարակական կազմակերպության մեջ, որի նախաձեռնող խումբն արդեն սկսել է իր կազմակերպչական աշխատանքները:
        Մենք համոզված ենք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները (և ոչ միայն նրանք) հետայսու ժամանակակից սրահների ու իրենց ցանկալի վարսահարդարների մասին ինտերնետի միջոցով ավելի սպառիչ պատասխաններ ստանալու, ինչպես նաև ընտրություն կատարելու, նրանց հետ հաղորդակցվելու, վարկանիշ ձևավորելու, վարկանիշներին ծանոթանալու լայն հնարավորություն կստանան:

 


 
Ադմին
Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ մոդելներն ընկել են մեկը մյուսի հետևից
2010-07-13

 

  

Փարիզի նորաձևության շաբաթն առանց արտառոց միջադեպերի չի անցել։ Լիբանանցի կուտյուրյե Էլի Սաաբի ցուցադրության ժամանակ մանեկենուհիները մեկը մյուսի հետևից ընկել են։

 
Ադմին
Ինչու՞ է մաշկը թեփոտվում:
2010-07-09

Պատճառը վերջնականապես պարզված չէ, բայց գիտնականների մեծ մասը կարծում է, որ այն ունի ստրեպտակոկային, վիրուսային ծագում, մյուսները ենթադրում են, որ հիվանդությունն առաջանում է խմորիչներից, որոնք հայտնաբերվում են թեփերում:

 
Ադմին
Երիտասարդացնող գրեյփֆրուտը
2010-07-07

Կանացի հմայքի, գրավչության կարևոր տարրերից է օծանելիքը: Կնոջ ընտրած բուրմունքը կարող է որոշ չափով բնութագրել տիրուհուն, գրավել հակառակ սեռի ուշադրությունը և նույնիսկ երիտասարդացնել: Այստեղ կարևոր է բույրի ճիշտ ընտրությունը:

Գործընկերներ
Լավագույն Գեղեցկության Սրահներ
Արտաքին հղումներ