Armenian Beautysalon Club
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Բարի գալուստ
 
        «Նոյ-ֆիրմայի» (www.noyfirm.am, www.noyfirm.com) բիզնես խորհրդատվական և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը (www.wwb.am), նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետությունում մրցունակ մասնավոր հատվածի ձևավորմանը և ինտերնետի գլոբալ ցանցի կայացմանը, սկսել է իր ավելի քան 70 ինտերնետային դոմենների / կայքերի/ ակտիվացման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներն են տարվում կամ կայացման փուլում են jewellery.am, publishers.am, esther.am, mineralwater.am, haybusiness.(am.,com), hayfood(am.,com), haylur.am, haygovazd.am, hayradio.am, amtv.am, noytv./am., com/,barilur.am, fanat.am, alibi.am, cognac.am, engineers.am, amfood.am, ammarket.am, ambusiness.am, arkland.am, 1x1.am, present.am, congratulation.am, silver.am, 1000 in 1.am, bariluys.am և մի շարք այլ կայքերը, իսկ օպերատիվ ռեժիմով գործող Christianfamily.am, և Rudolf.am սոցիոլոգիական հարցումների կայքերը մայիս ամսվանից սպասարկում են օգտվողներին:
         Օրերս ավարտվեցին նաև beautysalon.am (beautysaloon.am) կայքի գործարկման աշխատանքները, և շուտով Ձեզ հնարավորություն կընձեռվի օգտվելու ՀՀ և Երևանի գեղեցկության բարձրակարգ սրահների գործունեությունն արտացոլող մեր կայքի ծառայություններից: Եզակի կայք, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի գեղեցկության սրահներին, ինչպես նաև այդ բնագավառի բարձրակարգ մասնագետներին միավորվելու «Գեղեցկության սրահների հայկական ակումբ» (Armenian beautysalon club) հասարակական կազմակերպության մեջ, որի նախաձեռնող խումբն արդեն սկսել է իր կազմակերպչական աշխատանքները:
        Մենք համոզված ենք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները (և ոչ միայն նրանք) հետայսու ժամանակակից սրահների ու իրենց ցանկալի վարսահարդարների մասին ինտերնետի միջոցով ավելի սպառիչ պատասխաններ ստանալու, ինչպես նաև ընտրություն կատարելու, նրանց հետ հաղորդակցվելու, վարկանիշ ձևավորելու, վարկանիշներին ծանոթանալու լայն հնարավորություն կստանան:

 


 
Ադմին
Հրապարակվել է բոլոր ժամանակների 20 ամենագեղեցիկ շիկահերների վարկանշային աղյուսակը
2010-08-28

Ինտերնետային հարցման համաձայն` հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն ճանաչվել է բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենահայտնի շիկահերը:

 
Ադմին
Կալկաթայում նշել են Մայր Թերեզայի 100-ամյակը
2010-08-28

Օգոստոսի 26-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է Մայր Թերեզայի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնախմբությունը...

 
Ադմին
«Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչը
2010-08-24

Օգոստոսի 23–ին Լաս Վեգասում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Մեքսիկան ներկայացնող 22–ամյա Խիմենա Նավարետեն։

Գործընկերներ
Լավագույն Գեղեցկության Սրահներ
Արտաքին հղումներ