Armenian Beautysalon Club
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Նախագծի մասին
   
    Երևանցիների առօրյան իսկապես հոգսաշատ է և, ցավոք, շատ հաճախ նյարդային իրավիճակները ստեղծվում են տարրական տեղեկատվության պակասի պատճառով:
   «Նոյ-ֆիրման» հեռանկարային լրջմիտ ծրագիր է մշակել` մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին ու հիմնախնդիրներին սպառիչ պատասխան տալու նպատակով: Նման հնարավորություն ընձեռում են մեր ինտերնետային կայքերը, որոնցից մեկն է www.  beautysalon.am-ը:   
    Ինչպիսի ինֆորմացիա է Ձեզ հարկավոր գեղեցկության սրահների, Spa և բարձրակարգ այլ կենտրոնների մասին`
    -հեռախոսահամար, հասցե, տարբեր սրահների  ծառայությունների գներ, բարձրակարգ վարսահարդարներ, դիմահարդարներ, կոսմետոլոգներ և այլ մասնագետներ,  նախնական պայմանավորվածության ձեռքբերում, ընտրության հնարավորություն, զանազան ծառայություններ, մարմնի և դեմքի խնամքի  պարագաներ, դիմափոշի, լոսյոններ, մազի ներկեր, դիմահարդարման նյութեր, երիտասարդացնող  պրոցեդուրաներ, ուրվագծային պլաստիկա, կազմվածքի շտկում, մերսում, Spa  մատնահարդարում, մեզոթերապիա, կոսմետոլոգիա…, ահա տեղեկությունների և ծառայությունների  ոչ լրիվ  ցանկը, որը Ձեզ առաջարկում է մեր կայքը:
    Մենք Ձեզ տրամադրելու ենք ամենահրատապ, իրատեսական և անկանխակալ տեղեկատվությունը` գեղեցկության աշխարհում տեղի ունեցող հիշարժան իրադարձությունների, մրցույթների, սանրվածքի մոդայիկ ձևերի և այլ նորությունների մասին:
    Օգտվեք մեր ծառայություններից, խնայեք Ձեր ժամանակն ու միջոցները, ի դեմս մեր կայքի, դուք ձեռք կբերեք Ձեր նոր ու անփոխարինելի բարեկամին և խորհրդատուին:

 
Ադմին
Հրապարակվել է բոլոր ժամանակների 20 ամենագեղեցիկ շիկահերների վարկանշային աղյուսակը
2010-08-28

Ինտերնետային հարցման համաձայն` հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն ճանաչվել է բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենահայտնի շիկահերը:

 
Ադմին
Կալկաթայում նշել են Մայր Թերեզայի 100-ամյակը
2010-08-28

Օգոստոսի 26-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է Մայր Թերեզայի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնախմբությունը...

 
Ադմին
«Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչը
2010-08-24

Օգոստոսի 23–ին Լաս Վեգասում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Մեքսիկան ներկայացնող 22–ամյա Խիմենա Նավարետեն։

Գործընկերներ
Լավագույն Գեղեցկության Սրահներ
Արտաքին հղումներ