Armenian Beautysalon Club
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
 
Ադմին
Հրապարակվել է բոլոր ժամանակների 20 ամենագեղեցիկ շիկահերների վարկանշային աղյուսակը
2010-08-28

Ինտերնետային հարցման համաձայն` հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն ճանաչվել է բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենահայտնի շիկահերը: Շիկահերների վարկանշային աղյուսակը օրերս բրիտանական Clairol ընկերության պատվերով կազմել է One Poll պորտալը:
Հարցումը ցույց է տվել, որ «Ջազում միայն աղջիկնե՞ր են» ֆիլմի աստղ Մերիլին Մոնրոն այսօր էլ համարվում է լավագույնը: Նա շրջանցել է ժամանակակից շիկահեր գեղեցկուհիներին և զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը:
Վարկանշային աղյուսակի 2-րդ տեղն զբաղեցրել է Մոնրոյի ժամանակակիցներից մեկը` դերասանուհի, իսկ հետագայում Մոնակոյի դքսուհի Գրեյս Կելլին, 3-րդ տեղում է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն, իսկ 4-րդ տեղում՝ Սկառլետ Յոհանսոնը:
«Մերիլին Մոնրոյին միշտ ճանաչել են որպես շիկահեր, նրա մազերի գույնը նրա ինքնատիպության դրսևորումն էր: Փաստը, որ նա գլխավորում է շիկահերների վարկանշային աղյուսակը` առաջ անցնելով ժամանակակից դերասանուհիներից, հրաշալի է: Նրա մազերի սանրվածքը և գույնը դիմացել են ժամանակի փորձությանը»,- հայտարարել են հարցախույզի կազմակերպիչները:
Աղյուսակում ընդգրկվել է 20 շիկահեր, որոնց թվում են Մադոննան, Քեմերոն Դիասը, Ջոանա Լամլին, Գվեն Ստեֆանին, Շառլիզ Տերոնը և Փերիս Հիլթոնը:

Բոլոր ժամանակների 20 ամենահայտնի շիկահերները.
1.Մերիլին Մոնրո
2. Գրեյս Կելլի
3.Բրիջիտ Բարդո
4. Քեմերոն Դիաս
5. Հոլլի Ուիլոուբի
6. Ջոանա Լամլի
7. Սկառլետ Յոհանսոն
8.Սթիվի Նիքս
9.Օլիվիա Նյուտոն Ջոն
10. Դեբի Հարրի
11. Մադոննա
12. Դորիս Դեյ
13. Գոլդի Խոուն
14. Գվեն Ստեֆանի
15. Դենիս վան Օյտեն
16. Բարբարա Ուինդսոր
17. Խորոն Բլեքմեն
18. Տես Դեյլի
19. Շարլիզ Թերոն
20. Փերիս Հիլթոն
 

 
Ադմին
Կալկաթայում նշել են Մայր Թերեզայի 100-ամյակը
2010-08-28

Օգոստոսի 26-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է Մայր Թերեզայի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնախմբությունը:
Կաթոլիկ մի քանի կազմակերպություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ` Կալկաթայի արքեպիսկոպոս Լուկաս Սարքարի նախագահությամբ, կազմակերպել են Մայր Թերեզայի անվան երրորդ միջազգային կինոփառատոնը, որը կավարտվի օգոստոս 29-ին: Կինոփառատոնը միաժամանակ անցկացվելու է նաեւ 17 երկրներում, այդ թվում`Վատիկանում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Թայլանդում:
Գթության քույրն ապրել է Կալկաթայում, հիմնադրել Գթության միաբանությունը, որը նրա մահից հետո էլ շարունակում է իր մարդասիրական առաքելությունը: Կալկաթայում գտնվող Մայր Թերեզայի տուն-թանգարանը, ուր ամփոփված է նրա աճյունը, ուխտատեղի է դարձել տեղացիների եւ այցելուների համար:
Իր գործունեության համար Մայր Թերեզան ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: 2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը:

Ստորեւ ներկայացնում ենք Մայր Թերեզայի 10 թեզերը.

  1. Կան մարդիկ, որոնք լինում են անհասկացող, եսասեր ու անազնիվ, միևնույնն է, ամեն դեպքում ներեք նրանց:
  2. Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միեւնույնն է՝ մնացեք ազնիվ եւ անկեղծ:
  3. Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ սուտ ընկերներ և լուրջ թշնամիներ, միևնույնն է ամեն դեպքում ձգտեք հաջողության:
  4. Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է, ամեն դեպքում բարիք գործեք:
  5. Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակնթարթում, միեւնույնն է՝ շարունակեք կառուցել:
  6. Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միեւնույնն է՝ մնացեք երջանիկ:
  7. Կարեւոր չէ թե ո՞վ եւ ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով եւ շարունակեք կատարել Ձեր գործը:
  8. Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միեւնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:
  9. Աղոթեք միասին եւ մնացեք միաբան:
  10. Ի վերջո Դուք կհամոզվես, որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև և ոչ երբեք` Ձեր և մարդկանց միջև:

 

 
Ադմին
«Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչը
2010-08-24

Օգոստոսի 23–ին Լաս Վեգասում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Մեքսիկան ներկայացնող 22–ամյա Խիմենա Նավարետեն։ Երկրորդ մրցանակը ժյուրին շնորհել է Ճամայկայի ներկայացուցիչ Իենդի Ֆիլիպսին։
Երրորդ մրցանակը ստացել է ավստրալուհի Ջեսինտա Քեմփբելը, չորրորդը՝ ուկրաինուհի Աննա Պոսլավսկայան։
«Միսս ֆոտոգենիկություն» տիտղոսը շնորհվել է Թաիլանդի ներկայացուցիչ Ֆոնտիպ Վաչարատրակուլին, բացի դրանից ժյուրին դուր է եկել նրա կերպարը ազգային հագուստով։
Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է գեղեցիկ սեռի 80 ներկայացուցիչ։ Մրցույթի շրջանակներում մասնակիցները բեմ են դուրս եկել ազգային հագուստով, երեկոյան զգեստով և լողազգեստներով, ինչպես նաև պատասխանել են ժյուրիի հարցերին։
 

 
Ադմին
Կիևում 300 կգ–նոց կանացի ներքնազգեստ կկանգնեցվի
2010-08-23

Կիևում կտեղադրվի կանացի ներքնազգեստից պատրաստված գնդաձև արձան։ Երկաթե կոմպոզիցիան կշռում է 300 կգ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի Комсомольская правда–ն։
Յուրահատուկ հուշարձանի հեղինակը մայրաքաղաքային քանդակագործ–դարբին Վլադիմիր Բելոկոնն է, որը նաև «Սիրահարված լապտերներ», «Նստարաններով ծառ» և այլ ուրախ կոմպոզիցիաների հեղինակն է։Այս անգամ քանդակագործը որոշել է Կիևի բնակիչներին զարմացնել նոր` յուրօրինակ աշխատանքով, որն իրենից ներկայացնում է կանացի ներքնազգեստի տարրերից կազմված երկրագնդի մակետ։
Ըստ հեղինակի՝ այն քմահաճ ու սեթևեթ է, ինչպես կնոջ էությունը։ Փաստորեն, այս հուշարձանը աշխարհը ղեկավարող՝ կնոջ գեղեցկության խորհրդանիշն է։
 

 
Ադմին
Հոլիվուդյան ամենահաջողակ կանայք` ըստ Forbes-ի
2010-08-13

ԱՄՆ-ում ամենից շատ վարձատրվող դերասանուհի է ճանաչվել ամերիկյան հասարակության սիրելի դերասանուհիներից մեկը` Սանդրա Բուլոկը: Նա անցած տարվա հունիսից մինչև ընթացիկ տարվա հունիս ամիսը վաստակել է 56 միլիոն դոլար: 47-ամյա հոլիվուդյան աստղը գլխավորում է ամերիկյան Forbes ամսագրի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Հրատարակության հեղինակները նկատում են, որ այս տարին դերասանուհու համար բավական դժվար տարի էր: Բուլոկն իր կարիերայի պատմության մեջ առաջին անգամ «Օսկար» մրցանակ ստացավ «Անծանոթ կողմ» (Blind Side) ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար, սակայն նրա ուրախությունը մռայլեց ամուսնու դավաճանությունը, որին էլ հաջորդեց ամուսնալուծությունը:
     Սանդրան այժմ իր որդեգրած երեխայի հետ ապրում է որպես միայնակ մայր: Չնայած ընտանեկան խնդիրներին` դերասանուհու հոնորարներն աստիճանաբար աճում են: «Առաջարկ» ֆիլմի վարձույթից գոյացած հասույթը հասել է 320 միլիոն դոլարի: Ի դեպ՝ ֆիլմի բյուջեն բավական համեստ էր` 40 միլիոն դոլար: «Անծանոթ կողմ» ֆիլմն իր ստեղծողներին, ներառյալ՝ Բուլոկին, բերել է 310 միլիոն դոլարի եկամուտ:
    Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ռիզ Ուիզերսպունը, որը 2009թ. չնայած այնքան էլ աչքի չի ընկել մեծ էկրաններին, սակայն վաստակել է 32 միլիոն դոլար: Պատվավոր եռյակը եզրափակում է Քեմերոն Դիասը, որին հաջողություն բերեցին լրտեսական «Ասպետը և օրը» ֆիլմը (դերասանուհու խաղընկերը հոլիվուդյան սրտակեր Թոմ Կրուզն էր) և «Շրեկ» մուլտֆիլմի հնչյունավորումը: Երկու նախագծերն իրենց ստեղծողներին բերեցին 2,8 միլիարդ դոլարի հասույթ: Դիասին հաջորդում են ամերիկյան հայտնի դերասանուհիներ Ջենիֆեր Էնիսթոնը (27 միլիոն դոլարով) և Սառա Ջեսիկա Պարկերը (25 միլիոն դոլարով):
     Նախորդ տարվա վարկանշային նմանատիպ աղյուսակը գլխավորում էր Անջելինա Ջոլին (27 միլիոն դոլարով): Այս տարի դերասանուհին 20 միլիոն դոլարով հանգրվանել է աղյուսակի յոթերորդ հորիզոնականում:

    Հոլիվուդյան «ամենաթանկ» դերասանուհիների թոփ տասնյակը.

1. Սանդրա Բուլոկ` 56 միլիոն դոլար
2. Ռիզ Ուիզերսպուն` 32 միլիոն դոլար
3. Քեմերոն Դիաս` 32 միլիոն դոլար
4. Ջենիֆեր Էնիսթոն` 27 միլիոն դոլար
5. Սառա Ջեսիկա Պարկեր` 25 միլիոն դոլար
6. Ջուլիա Ռոբերթս` 20 միլիոն դոլար
7. Անջելինա Ջոլի`20 միլիոն դոլար
8. Դրյու Բերիմոր` 17 միլիոն դոլար
9. Մերիլ Սթրիփ` 13 միլիոն դոլար
10. Քրիստեն Ստյուարտ` 12 միլիոն դոլար

 

Գործընկերներ
Լավագույն Գեղեցկության Սրահներ
Արտաքին հղումներ