Armenian Beautysalon Club
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
     «Կարին» ընկերությունը, իրականացնելով գրագետ բիզնես քաղաքականություն, արագ ձեռք բերեց կայուն և բարձր դիրք վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, դաջվածքի, պիրսինգի գործիքների և նյութերի հայաստանյան շուկայում:
    Հետևողական, համակարգված աշխատանքը առաջնահերթ ուղղված է սպառողին որակյալ գործիքներով և նյութերով ապահովելուն:
   Ձգտելով   մշտապես համապատասխանել սպառողի աճող պահանջներին` ընկերությունն առաջնային է համարում մատուցվող ապրանքի ցածր գինը և օպտիմալ որակը:
    Ընկերության ոճն է առաջարկվող գործիքների և նյութերի որակի հատուկ, հետևողական ստուգում մինչև սպառողին հասցնելը:
   Մատնահարդարներին առաջարկում են գործիքներ և նյութեր գելային և ակրիլային եղանակներով աշխատելու համար, ինչպես նաև դիզայնի պարագաներ:
    Վարսահարդարներին առաջարկվում են բազմապիսի գործիքներ և նյութեր մազերի ճիշտ խնամքի և մազաճեցման բազմաթիվ եղանակներով աշխատելու համար:
    Ընկերությունում կարելի է ձեռք բերել բնական և արհեստական /շինյոն/   մազեր:                       
    Դիմահարդարներին առաջարկում են դիմահարդարման բազմապիսի նյութեր ու  գործիքներ, այդ թվում բարձր հաճախականության ասեղնային էպիլյատորներ` 2 տարվա երաշխիքով և հետերաշխիքային սպասարկմամբ:
     Առաջարկվում են նաև դաջվածքի բարձրորակ գործիքներ, նյութեր, պիրսինգի բազմատեսակ օղակներ:  
    Ընկերությունը  Գեղեցկության Սրահների Հայկական Ակումբի (Armenian Beauty Salon Club) անդամներին, ըստ առևտրի ծավալների, հրավիրում է օգտվելու Ակումբի գործընկերների զեղչային համակարգից`
        մինչև 20 000 դրամ` 3%
     21 000-50 000 դրամ` 5%
 51 000-100 000 դրամ` 10%
          101 000 և ավելի` 15%
     Ընկերության համար ձեռքբերումների սահման չկա, մենք ամեն օր  զարգանում ենք, գնում առաջ.... 
        
        Մենք Ձեզ սպասում ենք     
           ք. Երևան, Պռոշյան 1.
           հեռ. (010) 58 89 59
                   (094) 16 10 10
           էլ. փոստ. misak155@mail.ru
                                     
 
 

 


Karin
Գործընկերներ
Լավագույն Գեղեցկության Սրահներ
Արտաքին հղումներ