«Օվալ» պլաստիկ ՍՊԸ-ն արտադրում, տպագրում և իրացնում է սննդի արտադրության ոլորտում, կենցաղում և բժշկության մեջ լայն կիրառություն ունեցող միանգամյա օգտագործման պլաստիկե տարաներ և այլ իրեր:
Ընկերություն հիմնադրվել է 1995թ.-ին Վարուժան Գառնիկի Խալաթյանի կողմից:
Ներկայումս ընկերությունը տարածաշրջանում ամենախոշորն է և դասվում է առաջավոր ձեռնարկությունների շարքին :
Ձեռնարկության առաքելությունն է թողարկել և մատակարարել բարձրորակ արտադրանք մատչելի գներով և կարճ ժամկետներում :
Ընկերությունն աշխատում է ISO 9001:2000 միջազգային ստանդարտի բոլոր պահանջներին համապատասխան, երաշխավորում է բարձր որակ և բարձրակարգ սպասարկում:
Համաշխարհային առաջատար արտադրողների սարքավորումները, որոնք առանձնանում են բարձր արտադրողականությամբ, թույլ են տալիս ստանալ մեծ ծավալների բարձրորակ արտադրանք: Ընկերությունը ունի նաև լայնաֆորմատ տպագրական սարքավորումներ, որոնք թույլ են տալիս տպագրություն իրականացնել տարբեր պլաստամասսայե տարաների, պոլիէթիլենային թաղանթների ինչպես նաև ալյումինե նրբաթիթեղի վրա:
«Օվալ» պլաստիկ ՍՊԸ-ի մրցակցային առավելություններն են`
Բարձրորակ արտադրանք
Պատվերների իրականացման օպերատիվութուն
Անհատական մոտեցում
Մատչելի գներ
Մենք կարծում ենք, որ համագործակցությունը «Օվալ» պլաստիկ ՍՊԸ-ի հետ շնորհիվ իր մրցակցային առավելությունների կարող է շահավետ լինել Ձեզ համար:
Oval plastic
Գործընկերներ
Լավագույն Գեղեցկության Սրահներ
.jpg)