Armenian Beautysalon Club
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ծնողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Շուշան

661

Ձեր կարծիքն այս սրահի վերաբերյալ

Գործընկերներ
Կապի միջոցներ
Հասցե Անդրանիկի 57/8
Հեռախոս 74-41-54
էլ-փոստ shushan@beautysalon.am
Գրել նամակ այս սրահին
Սրահի մասին

Տնօրեն` Գնել Ավետիսյան: Ծնվել է 01.12.1954թ. , բարձրակարգ ինժեներ է, մասնագիտությամբ աշխատել է 11 տարի: 1991-2000 թ. Ապրել է ԱՄՆ-ում: Վերադառնալով հայրենիք` հիմնել է «Եվրոպա» ՍՊԸ-ն և «Շուշան» գեղեցկության սրահը: Վարսահարդարման արվեստի և կոսմետոլոգիական ժամանակակից ուղությունների ջատագով է: Խրախուսում է ստեղծագործական մոտեցումները աշխատանքում և, հատկապես մրցույթների ժամանակ: Որպես «Եվրոպա» ՍՊԸ-ի տնօրեն ակտիվ գործունեություն է ծավալում շինանյութերի և ռեստորանային բիզնեսում: Ներկայումս աշխատում է գեղեցկության սրահների ինդուստրիայի զարգացման հեռանկարային ծրագրերի վրա:

Մենեջեր` Գայանե Մարգարյան: Ծնվել է 24.06.1966թ.: Ավարտել է «Ադոնց» համալսարանը, մասնագիտությամբ հաշվապահ է: Մասնագիտությամբ աշխատել է 17 տարի: «Շուշան» Գեղեցկության սրահի մենեջերն է ստեղծման օրվանից: Ողջունում է նորաձևությունը, ժամանակակից ինքնատիպ սանրվածքները, սակայն ընդունում է նաև դասական ոճը գեղեցկության և նրբագեղության աշխարհում:

Մեր մասին

 

«Շուշան» գեղեցկության սրահը հիմնադրվել է 2000 թվականին: «Եվրոպա» ՍՊԸ-ի մասնաճյուղն է:
Աշխատակազմի հիմնական մասն աշխատում է հիմնադրվան օրվանից և մասնագիտական բարձր որակավորմամբ, հմտությամբ ու վարպետությամբ նպաստում սրահի ճանաչելիության բարձրացմանը:
«Շուշանը» գեղեցկության սովորական սրահից այսօր վերածվել է վարսահարդարման արվեստի և դեկորատիվ կոսմետիկայի բազմաբնույթ ծառայություններ մատուցող կենտրոնի:
Սրահի վարսահարդարները, կոսմետոլոգները և առաջատար մյուս մասնագետները բազմիցս մասնակցել են տարբեր սեմինարների և թրեյնինգների` ստանալով համապատասխան վկայականներ և սերտիֆիկատներ:
«Շուշան» գեղեցկության սրահը հիմնականում օգտվում է Oriflame, Silky coloration, Londa, Wella կոսմետիկական միջոցներից և նյութերից:
Անդամագրվելով Գեղեցկության սրահների հայկական ակումբին, «Շուշանը» նպատակ ունի էլ ավելի ընդլայնել իր գործունեության շրջանակները, առավել գործնական կապեր հաստատել թե մեր հանրապետության և թե արտերկրի առաջատար վարսահարդարների, կոսմետոլոգների և այլ մասնագետների հետ, հարստացնել մասնագիտական փորձն ու գիտելիքները: Այս ամենին, անտարակույս, մեծապես կնպաստի www.beautysalon.am գեղեցկության սրահների հայկական առաջին կայքը որում իր առանձին տեղն ունի նաև «Շուշան» գեղեցկության սրահը:
«Շուշանի» հյուրընկալ դռները միշտ էլ բաց են գեղեցկության և նորաձևության սիրահարների առջև:
 

Գնացուցակ

մազերի կտրում - 1000 դրամ
մանիկյուր - 1000 դրամ                                                                                                                                    
պեդիկյուր - սկսած 2500 դրամ
դիմահարդարում - 2000-5000 դրամ
դեմքի մերսում - 20ր. 1000 դրամ
ընդհանուր մերսում - 2000-3000 դրամ
ականջների դակում - 2000 դրամ
եղունգների աճեցում - 7000-10000 դրամ
լողավազան - 1ժ. 6000 դրամ
սաունա - 1ժ. 5000 դրամ
ջակուզի - 1ժ. 4000 դրամ
1 ցնցուղ - 1000 դրամ
2 ցնցուղ - 1500 դրամ
3 ցնցուղ - 2000 դրամ
սոլյարի - 1ր. 250 դրամ
հանգստի սենյակ - 3000 դրամ
 

Ծառայություններ
Արտաքին հղումներ